Adapt-Ability Testsystemen

Adapt-Ability | Institute For Workability Improvement | Training, Instruments, Programs, Workingmodels

nl gb de tr am

KvK nummer: 05070375

 

BTW nr.:NL822621071B01

 

EORI-nr. NL 822621071

Թեսթային համակարգեր

Թեսթային համակարգերի ծագումը

MAST համակարգը բաղկացած է երեք ինտեգրալ ախտորոշման և համեմատական թեսթային ենթացակարգերից որոնց նպատակն է չափել անձի վարպետության մակարդակը:

Վերը նշվածը թույլ է տալիս անմիջապես համեմատություն կատարել հատուկ ֆունկցիաների պահանջների հետ: Այսպիսով ստեղծվում է մարդ / ֆունկցիա համեմատության համակարգ որի միջոցով կարող ենք ընտրել ճիշտ մասնագիտական կրթություն, ուսուցում և համապատասխան աշխատանք:

Համակարգերը տրամադրում են:

  1. Հատուկ հնարավորությունների չափում որոնք ճշտգրիտ համեմատելի են արդյունաբերությունում և առևտրում  առկա ֆունկցիաներին:
  2. Դասակարգման համակարգ որը թույլ է տալիս ուղղակի համեմատություն կատարել անձի վարպէտության և ինչ որ հանձնարարության հստակ պահանջների միջև:
  3. Չափանիշները հիմնված են միջազգայնորեն ճանաչված չափման համակարգով որոնց նպատակն է ապագա գործատուներին տեղեկություն տալ աշխատանքային փորձ չունեցող մարդկանց մասին և նրանց հնարավորություն տալ հասնել ինչ որ մակարդակի և պահպանել այն արդյունաբերությունում:
  4. Գործարնական հատկանիշների հիմք, որը անհատապես ընդունված է և միջազգայնորեն օգտագործվում է արդյունաբերության և առևտրի ոլորտներում:

 

Երեք համակարգերը , որոնք իրարից անկախ կամ ընդհանուր ինտեգրված կարող են օգտագործվել որպես հստակ մասնագիտական գնահատման մոդելներ հետևյալն են`

MAST 1 Manual Ability Scanning Test (ձեռքերի հմտության թեսթ)

MAST 2 Manual Avanced Skill Test (ձեռքերի հմտության խորացված  թեսթ)

MAST 3 Measured Aspects Survey Technique (մոդելային թեսթի ծրագիր)

RUWARD 1 Ձեռքերի հմտության թեսթ որը հիմնված է MAST 1-ի վրա.

MAST-համակարգերը ունեն մի շարք աննման առավելություններ կապված մասնագիտական կրթության և աշխատանքի տեղավորման հետ, բայց ամենակարևորը այն է թե ինչպես վերապատրաստման ծրագիրը պետք է հարմարեցվի որպեսզի բավարարի անհատ հաճախորդների հատուկ պահանջները և ապահովի արդյունավետ առաջընթաց աշխատանքի տարբեր ոլորտներում, որոնք կապված են հնարավորության և ընդունակության հետ:

MAST 1 և 2 թեսթային մարդկոցները կարող են հեշտությամբ տեղափոխվել սովորական մեքենայով, եթե դրված են 4 շարժական տուփերի մեջ: Ruward-1-ի դեպքում հարկավոր է հաստատուն վայր, քանի որ դա ներառում է թեսթային սեղան, պահեստավորման պահարան և առանձին մասեր:

MAST        համակարգերը արդեն երկար տարիներ լայնորեն օգտագործվում են Նիդեռլանդների սոցիալական զբաղվածության կենտրոններում: Հատուկ վերապատրաստման կենտրոններում հիմնականում օգտագործվում է նոր Ruward-ը: Scania Nederland, TPG – Post և OTTO workforce ձեռնարկությունները օգտագործում են այս գործիքները գործազուրկին վերաինտեգրելու և ընտրելու համար:

Մեր համակարգերը հայտնի են նաև  արտասահմանում:

Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեցարիայում, Ռումինիայում և Լեհաստանում տարբեր ձեռնարկություններ և կազմակերպություններ օգտագործում են մեր համակարգերը: Վերջերս ևս երկու կազմակերպություններում, այս անգամ Թուրքիայում, տեղադրվել են RUWARD համակարգերը: Շուտով համակարգը կներկայացվի  Հայաստանում և Սաուդիան Արաբիայում: