Adapt-Ability Ruward-1

Adapt-Ability | Institute For Workability Improvement | Training, Instruments, Programs, Workingmodels

nl gb de tr am

KvK nummer: 05070375

 

BTW nr.:NL822621071B01

 

EORI-nr. NL 822621071

RUWARD-1

RUWARD-1 համակարգի միջոցով կարող ենք չափել անձի ձեռքերի ընդունակությունը և այսպիսով իմանալ թե որքանով է պատրաստ աշխատել արդյունաբերությունում: RUWARD-1 ինչպես նաև MAST-1 համակարգերը առաջին հերթին ստեղծվել են այն նպատակով, որ պատկերացում տան արդյունաբերությունում աշխատել ցանկացող անձանց ձեռքերի վարպետության մասին: Ձեռքերի վարպետության մակարդակը հավասար է “նորմալ ժամանակ” հասկացողությանը: Excel և Access համակարգչային ծրագրերի միջոցով կարող ենք իմանալ թե ինչ մակարդակի է տղամարդու կամ կնոջ ձեռքերի ընդունակությունը և այսպիսով նրանց համապատասխան աշխատանքի տեղավորել: Համակարգը բաղկացած է 19 առանձին հանձնարարություններից որոնք նաև կոչվում են գործնական հանձնարարություններ: Հոգեբանական թեսթերի հետ շփոթմունքը կանխելու նպատակով վերը նշված հանձնարարությունները մենք անվանում ենք ձեռքերի վարպետության թեսթ:

Առաջին թեսթի շարժումների օրինակներն այնպիսինն են, որ Հասնել, Բռնել և Տեղափոխել գործողությունները հեշտությամբ են կատարվում: Տեղադրել շարժումը իր հեշտության պատճառով առաջին 6 թեսթերում չի կատարվում: Առաջին թեսթից սկսած ամեն թեսթ գնալով բարդանում է 1 ազդեցության գործոննով: 19-րդ թեսթը ներառում է տարբեր տեսակի ազդեցության գործոններ, 1 թեսթի վերանայում և թեսթային սեղան:

Այս թեսթի աստիճանաբար բարդանալու նպատակն այն է, որ իմանանք թե որ ազդեցության գործոնների  ներկայության ժամանակ ձեռքերի հմտությունը պակասում է կամ բոլորովին բացակայում:

Ի տարբերություն MAST համակարգի, RUWARD-1 համակարգը շարժական չէ և պետք է գտնվի հաստատուն վայրում:

Նիդեռլանդների Թեսթերի Կարգավորման Կոմիտեն (COTAN), որը գտնվում է Նիդեռլանդների Հոգեբանական Ինստիտուտի (NIP) հսկողության տակ, հսկում է թեսթերի որակը և քաջալերում է թեսթերի անցկացումը Նիդեռլանդներում: Ավելին, COTAN-ը թեսթավորողներին նաև տեղեկություններ է տալիս թեսթերի կազմակերպման մասին:

RUWARD 1 թեսթային համակարգը COTAN-ով ստանդարտացված է: